Sunday, 14 06 2026
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթներ է հարուցել դեղերի առուվաճառքով զբաղվող 15 ընկերության և 12 բուժհաստատության նկատմամբ

Այսօր` փետրվարի 21- ին, ՏՄՊՊՀ նիստում ամփոփվել են դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները:

Մասնավորապես ուսումնասիրվել են պետական գնումների ոլորտում ներգրավված 134 առողջապահական հաստատությունների և դեղերի վաճառքով զբաղվող 314 ընկերությունների գործունեությունը` տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման նպատակով:

Բուժհաստատությունների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթներ չեն հայտարարվում, իսկ որոշ դեպքերում դրանք կրում են ձևական բնույթ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 134 բուժհաստատություններից 109-ի մոտ կա մրցույթ չհայտարարելու գծով խախտում: Ընդ որում` 66 բուժհաստատություններ ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարում, իսկ 43-ը դեղերի ձեռքբերման վերաբերյալ մրցույթներ հայտարարել են միայն առանձին դեպքերում: Հանձնաժողովի կողմից բացահայտվել է, որ 26 բուժհաստատությունների կողմից կազմակերպված 37 մրցույթները ձևական բնույթ են կրել: Այդ մրցույթներին մասնակցել են դեղերի վաճառքով զբաղվող 7 ընկերություններ, սակայն մշտապես մրցույթը շահել է նույն ընկերությունը, իսկ մյուսները դուրս են մնացել ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ:

Չարաշահումներ են տեղի ունեցել նաև պետության կողմից սոցիալապես անապահով խավերին անվճար կամ զեղչերով տրամադրվող դեղերի ձեռքբերման ժամանակ

28 բուժհաստատություններ, որոնք սոցիալապես անապահով խավերին անվճար կամ զեղչերով տրամադրվող դեղերը պետք է ձեռք բերեին մրցութային կարգով, մրցույթներ չեն հայտարարել և դեղորայքը ձեռք են բերել իրենց ցանկությամբ ընտրված կազմակերպություններից: Ընդ որում, որպես կանոն դրանք 1-2 կազմակերպություններ են, որոնք մշտապես դեղեր են վաճառել այս ծրագրի շրջանակում պետական գնումներ իրականացնող բուժհաստատություներին:

Բուժհաստատությունները մրցույթների ավարտից հետո ինքնակամ հրաժարվել են մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց:

Հանձնաժողովի կողմից հայտնաբերվել է 3 դեպք, երբ դեղերի առուվաճառքով զբաղվող ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություններին կատարել է նվիրատավություն, ինչի արդյունքում խաթարվել է մրցութային գործընթացը, ինչի հետևանքով մրցույթը հայտարարող բուժհաստատությունը գնման պահանջի վերացման պատճառաբանությամբ, պայմանագիր չի կնքել հաղթող ճանաչված կազմակերպության հետ:

Ստորև ներկայացնենք ՏՄՊՊՀ-ի եզրակացությունը.

Թեև վերոնշյալ բացահայտումները անմիջականորեն առնչվում են Գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներին, սակայն դրանք իրենց մեջ պարունակում են մրցակցության սահմանափակման լուրջ տարրեր:

Մրցույթներ չհայտարարելու դեպքում բուժհաստատություները անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել շատ ավելի բարձր գներով, ինչն առավել ակնհայտ է դրսևորվել այն դեպքերում, երբ վերջինները մատակարար ընկերությունների հետ եղել են փոխկապակցված:
Բացի այդ, պետական գնումների շրջանակում կազմակերպված մրցույթների ժամանակ դեղերի շուկայում գործող որոշ խոշոր տնտեսվարողներ չարաշահել են իրենց գերիշխող դիրքը:

Այսպիսով, պետական գնումների ոլորտում բուժհաստատությունների և դեղեր մատակարարող ընկերությունների միջև պայմանավորվածությունները և օրենսդրության պահանջների խախտումները, ուղեկցվելով պետական բյուջեի միջոցների օգտագործման անարդյունավետությամբ, լրջորեն սահմանափակել են մրցակցային միջավայրը:

Ուսումնասիրությունների 1-ին փուլը ավարտելուց հետո ՏՄՊՊՀ նիստում վարույթներ են հարուցվել դեղերի առուվաճառքով զբաղվող 15 ընկերությունների («Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Վիոլա» ՍՊԸ, «Ամիկուս» ՍՊԸ, «Եվրոֆարմ» ՍՊԸ, «Դելտա» ՍՊԸ, «Մեդտեխսերվիս» ՍՊԸ, «Անիկոֆարմ» ՍՊԸ, «Ռուսֆարմ» ՍՊԸ, «Գրիմոս Գրուպ» ՍՊԸ, «Շախ ԷՄ Գրուպ» ՍՊԸ, «Դիանա ֆարմ» ՍՊԸ, Ա/Ձ «Հ. Գևորգյան», «Կամելիա» ՍՊԸ, «Էգդանի» ՍՊԸ, «Մեգի Էլ» ՍՊԸ) և 12 բուժհաստատություների («Նոր Արաբկիր» առողջության կենտրոն, ՀՀ ԱՆ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց ՓԲԸ, Ալավերդու բժշկական կենտրոն ՓԲԸ, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ, «Սևանի հիվանդանոց» ՓԲԸ, «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ և թիվ 20 պոլիկլինիկա ՓԲԸ) նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում