Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ պահվող 3 հայ զինծառայողներին (2009 թվականից) և 5 քաղաքացիական անձանց (մեկ ընտանիքի անդամներ, 2010 թվականից)։
Այս մասին հայտարարել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակական կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Վերջինիս խոսքերով՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հայ գերիներին են հանձնել 7 նամակ և փոխարենը նրանցից ստացել 3 նամակ։
Հիշեցնենք, որ ԿԽՄԿ-ի՝ Ղարաբաղյան հակամարտության անհետ կորածների ցանկում առկա է 4592 անուն։ ԿԽՄԿ-ն աշխատանքներ է տանում նրանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ։ Այդ նպատակով 2012 թվականին նրանց հարազատներից վերցվելու են ԴՆԹ-ի նմուշներ։
Ի դեպ,ԿԽՄԿ-ն զբաղվելու է միայն այն անհետ կորածների ճակատագրով, որոնց հարազատները դիմել են կազմակերպությանը՝ իրենց հարազատին որպես անհետ կորած գրանցելու խնդրանքով։









































