Friday, 05 06 2026
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

«Եվրատեսիլ 2012»-ից առաջ Amnesty International-ի «նվերը»՝ Ադրբեջանին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին զեկույց՝ նկատի ունենալով առաջիկայում այդ երկրում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երաժշտական մրցույթի անցկացումը:

AI-ի զեկույցում նշված է. «Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է վատնում իր PR կամպանիայի վրա՝ փորձելով ստեղծել ժամանակակից ու առաջադեմ երկրի կերպար: Սակայն անկախության 20 տարիներին նրան չհաջողվեց իրագործել իր քաղաքացիների համար հիմնական ազատությունները, ինչն Ալիևի նախագահության ժամանակ առավել անտեսվեց արտաքին աշխարհի կողմից:

Ադրբեջանում նախագահին ու կառավարության ազդեցիկ գործիչներին քննադատողները հաճախ են պատժվել: Այդ ամենի վրա աչք է փակում միջազգային հանրությունը, ում աչքերը թվում է, թե ավելի շատ ուղղված են նավթադոլարների ու էներգետիկ անվտանգության վրա, քան հասարակ ադրբեջանցիների իրավունքների վրա:

Հակակառավարական խաղաղ ցույցերն ավարտվել են քրեական պատասխանատվությամբ, բանտերում հայտնվել են այդ ակցիաների մասնակիցները: Ոստիկանությունը չափից ավելի ուժ է գործադրել խաղաղ և պաշտոնապես չարտոնված ցույցերի ցրման ժամանակ: Մարդու իրավունքների մասին ազդարարողների նկատմամբ հնչում են սպառնալիքներ, նրանց ահաբեկում են վարչական միջոցներով:

Լրագրողներին ծեծում են, դաժան վերաբերմունք են ցույց տալիս նրանց նկատմամբ, առևանգում են: Համացանցն ու սոցցանցերը գտնվում են պաշարման մեջ: Բլոգերներն ու երիտասարդ ակտիվիստները ենթարկվում են հետապնդումների ու կեղծ մեղադրանքներով հայտնվում են բանտերում: Ներկայումս կառավարությունը դիտարկում է համացանցի օգտագործման վերահսկման ու մոնիթորինգի հնարավորությունը:

Նախորդ տարվա մարտ-ապրիլյան ցույցերից հետո Ադրբեջանում դատապարտվեց 14 մարդ: Ներկայումս Ադրբեջանում առկա է 16 «խղճի բանտարկյալ», որոնք բանտում են հայտնվել գարնանային ակցիաներից հետո: Անկախ և ընդդիմադիր լրագրողները բողոքի ակցիաների ժամանակ բախվում են աճող բռնությունների և չեն կարողանում կատարել իրենց աշխատանքը: Ցայժմ որևէ արդյունավետ հետաքննություն չի անցկացվել, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել լրագրողների նկատմամբ հարձակում գործելու համար:

Մարդու իրավունքների ու ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները բախվում են ճնշումների ու հալածանքների: Հաճախ նրանց հրաժարվում են գրանցել կամ էլ ապօրինաբար փակել են տալիս: Մարտի 7-ին և 10-ին Բաքվում փակվեցին համապատասխանաբար Ազգային ժողովրդավարական ինստիտուտի ներկայացուցչությունն ու Մարդու իրավունքների տունը: Օգոստոսի 11-ին Բաքվում ավերվեց Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի շենքը:

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա քննադատեց Ադրբեջանի կառավարությանը Բաքվի կենտրոնից մարդկանց հարկադիր վերաբնակեցման համար: Ադրբեջանում մտահոգության տեղիք են տալիս նաև կտտանքներն ու դաժան վերաբերմունքը: Նախորդ տարվա գարնանային ակցիաներից հետո ձերբակալվածները հայտնեցին, որ ձերբակալության ժամանակ ոստիկանությունը դաժանորեն է վերաբերվել իրենց հետ: Չնայած դրան՝ ցայժմ այդ մեղադրանքներից և ոչ մեկի գործով հետաքննություն չի անցկացվել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում