«Շարունակ տեղացող ձյունը դժվարանցանելի է դարձրել Վանաձորի փողոցները` չարիք դառնալով թե՛ վարորդների, թե՛ հետիոտնի համար: Փողոցներն ու մայթերը ժամանակին չեն մաքրվում, մեքենաները մնում են ճանապարհին, մարդիկ դժվար են տեղաշարժվում, բողոքում են: Պատճառներն էլ նրանց չեն հետաքրքրում, պարզապես պահանջում են անվնաս տեղաշարժվելու պայմաններ ստեղծել»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Հանուն արդարության, սակայն, նշենք, որ քաղաքի փողոցները մի քանի օր առաջ վերջապես մաքրվեցին: Պատճառը ՀՀ վարչապետի այցն էր, ով ՀՀԿ-ի ավտոբուսով ժամանել էր Վանաձոր: Քաղաքում նույնիսկ կատակում էին, թե վարչապետի այցից դա օգուտ մնաց»:









































