«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Օդեսայում Հայաստանի նորաբաց հյուպատոսարանը ղեկավարելու է Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի նախկին օգնական Գեորգի Մուրադյանը:
Վերջինս, սակայն, «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ նման տեղեկություններ ինքը լսել Է միայն լրատվամիջոցներից:
«Ես նման առաջարկ չեմ ստացել»,- հայտարարեց Մուրադյանը: Մինչդեռ նկատենք, որ մեր աղբյուրները հակառակն են պնդում, նա ոչ միայն ստացել Է նման առաջարկ, այլև տվել իր նախնական համաձայնությունը: Ավելին, ըստ ԱԳՆ մեր աղբյուրների՝ Օդեսայում Հայաստանի հյուպատոսարանը բացվել Է հենց Գեորգի Մուրադյանին աշխատանքով ապահովելու համար:
Նույնիսկ ասում են՝ այդ հարցում միջնորդել Է անձամբ Հովիկ Աբրահամյանը»,- հավելում է թերթը:










































