Ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդն այսօր ասել է, որ Թուրքիայի նոր սահմանադրությունը պետք է հավասար իրավունքներ տա երկրում ապրող փոքրամասնություններին և երաշխավորի նրանց կրոնական ազատությունը:
Associated press-ը գրում է, որ էկումենիկ պատրիարք Բարդուղիմեոսը խորհրդարանական ենթակոմիտեների անդամների հետ միասին նախագծում է նոր սահմանադրություն, որը կփոխարինի այն սահմանադրությանը, որն ընդունվել էր 1982 թվականին, երբ Թուրքիան ռազմական իշխանություն ուներ: Ենթակոմիտեն կհանդիպի ոչ կառավարական կազմակերպությունների և փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ նոր օրենքների նախագծերը քննարկելու համար:
Հիմնականում մուսուլման բնակչություն ունեցող Թուրքիան, որը ձգտում է անդամագրվել Եվրոպական Միությանը, ունի նաև քրիստոնյա և հրեա համայնքներ: ԵՄ-ի՝ իրեն անդամակցելու պայմաններից մեկը կրոնական խմբերի համար բարելավված իրավունքների ապահովումն է:









































