ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ, Միլի մեջլիսի պատգամավոր Սաբիր Գաջիևը նշել է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել խորհրդարանական ֆորմատով հանդիպումներ կազմակերպելու և ԼՂ հարցով խորհրդակցություններ անցկացնելու մասին:
Այս մասին տեղեկացնում է 1news.az-ը:
Ադրբեջանցի պատգամավորը նշել է, թե Ադրբեջանը մշտապես հանդես է գալիս Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին: Նրա խոսքով` հայ և ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպման ընթացքում իրենք ևս մեկ անգամ հայկական կողմին են ներկայացնելու իրենց դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման հարցում: