Հայտնի մոդել և դերասանուհի Պամելա Անդերսոնը ենթարկվել է հարձակման Լիվերպուլ քաղաքի երկաթուղային կայարանում:
Դերասանուհին Լոնդոն էր վերադառնում Լիվերպուլում տեղի ունեցած ներկայացումից հետո, որտեղ նա խաղացել է «Ալադին» պիեսում: Երիտասարդը բռնել է Անդերսոնի պարանոցից այն ժամանակ, երբ նա գնացք է մտել:
Ոստիկանությունն անմիջապես միջամտել է և ձերբակալել հարձակում գործած անձին, որի անունը չի հայտնվում:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը` հղում կատարելով բրիտանական BBC ռադիոընկերությանը, դերասանուհին ֆիզիկապես չի տուժել, սակայն հոգեկան մեծ ապրումներ է ունեցել: