Ռոջեր ֆեդերերը դարձավ Ռոտերդամի 2012 թվականի մրցաշարի հաղթող։ Շվեյցարացի թենիսիստը եզրափակիչում 6:1, 6:4 հաշվով պարտության մատնեց Արգենտինայի ներկայացուցիչ Խուան-Մարտին Դել Պոտրոյին։ Հանդիպումը տևեց 1 ժամ 26 րոպե։
Սան-Պաուլուի մրցաշարի հաղթող ճանաչվեց Նիկոլաս Ալմագրոն։ Իսպանացին եզրափակիչում 6:3, 4:6, 6:4 հաշվով առավելության հասավ իտալացի թենիսիստ Ֆիլիպպո Վոլանդրիի նկատմամբ։ Այդ մրցանակն Ալմագրոյի մարզական կարիերայում դարձավ 11-րդը։







































