Ֆրանկֆուրտ ի օդանավակայանը, որը համարվում է Եվրոպայի 3 ամենախոշոր օդանավակայաններից մեկը, արդեն երրորդ աշխատանքային օրն է շարունակում է գործադուլը: Այդ ընթացքում հետաձգվել կամ չեղյալ է համարվել չվերթների ավելի քան 80%-ը:
Ինչպես հաղորդում է Business Week թերթը, փետրվարի 20-ին հետաձգվել է նախատեսվող 1250 չվերթներից 223-ը (հիմնականում մոտ հեռավորությունների):
Աղբյուրը նշում է, որ օդանավակայանի 200 աշխատակիցներ հայտարարել են, որ կշարունակեն գործադուլը մինչև չորեքշաբթի (ավելի վաղ նշվում էր, որ այն կավարտվի ուրբաթ): Այս մասին ասվում է արհմիությունների հայտարարության մեջ: Արհմիության անդամ Մարկուս Սիբերսը, ում հետ բանակցություններ են վարում օդանավակայանի ներկայացուցիչները, ասել է, որ գործադուլը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև համաձայնություն ձեռք բերվի:
Հիշեցնենք, որ գործադուլավորները պահանջում են ավելացնել ամսական աշխատավարձը 200-ից մինչև 1600 եվրո:










































