Սիրիայի իշխանություններն ազատել են հայտնի ընդդիմադիր բլոգեր Ռազան Ղազաուիին, որը դարձել էր երկրի ապստամբության խորհրդանիշը:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Ղազաուիից բացի, ազատ են արձակվել ևս 6 կին ակտիվիստներ:
Ղազաուին ձերբակալվել էր Դամասկոսում՝ Սիրիայի ԶԼՄ-ների և ինքնարտահայտման ազատությունների կենտրոնում: Ձերբակալվել էին նաև կենտրոնի ղեկավար Մազեն Դերվիշը և 12 աշախատակիցներ:
Նշենք, որ Սիրիայում սկաված բախումների ընթցքում Ղազաուին մեկ անգամ չէ, որ ձերբակալվել է:
Հիշեցնենք, Սիրիայում ընդդիմության և կառավարական ուժերի միջև 11 ամիս տևած բախումների հետևանքով, ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն, զոհվել է շուրջ 5400 խաղաղ բնակիչ:









































