Այս պահին Մաշտոցի այգու պահպանմամբ մտահոգ ակտիվիստները հավաքվել են քաղաքապետարանի դիմաց:
Բազմաթիվ ակտիվիստներ «Մենք ենք տերը մեր երկրի», «Մի՛ աղավաղեք Երևանի գլխավոր հատակագիծը», «Հանրային տարածքը հանրությանն է», «Ո՞վ է տվել էն լրբին սար, սարն ամենքինս է հավասար» պաստառներով և կոչերով պահանջում են, որպեսզի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դուրս գա, սակայն նրանց դիմավորեց քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը։








































