ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Առաջին լրատվական»-ի հարցմանը պատասխանեց, որ նշված օրը՝ փետրվարի 19-ին, ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ գնդապետ Հայկ Ստեփանյանը փորձ է կատարել հատել հայ-վրացական սահմանը Սադախլո անցակետով, սակայն իրավապահները նրան թույլ չեն տվել, քանի որ Հայկ Ստեփանյանը ոստիկանությունում գոյություն ունեցող կարգի համաձայն գրավոր չի իրազեկել:
Աշոտ Ահարոնյանը նաև հայտնեց, որ ոստիկանապետն այսուհետ շատ խիստ է լինելու աշխատակիցների կողմից աշխատանքային կանոնակարգը խախատելու երևույթների նկատմամբ՝ անկախ համակարգում նրանց զբաղեցրած պաշտոնից:
Աշոտ Ահարոնյանը հրաժարվեց այս պահին հաստատել կամ հերքել Հայկ Ստեփանյանին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից հեռացնելու մասին տեղեկությունները:






































