Friday, 05 06 2026
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ

Ինչու՞ են իշխանությունները հրաժարվում իշխանությունից հրաժարվել. Blog

Վերլուծաբան Արծրուն Պեպանյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.

Ընտրությունների ժամանակ հասարակության դժգոհ հատվածի կամքին հակադրվում է իշխանությունից հեռանալու իշխանությունների համառությունը: Այդ համառությունը հանրագումար է մի շարք բաղադրիչների: Նախ, իշխանությունը մեր նման երկրներում ամեն ինչ է. պաշտոնեական դիրքի օգտագործումով շահի ստացում և, որ անչափ կարևոր է, անձեռնմխելիության ապահովում, պաշտպանություն նույն այդ իշխանական համակարգի անքաղաքակիրթ ոտնձգություններից:

Բացի այդ, իշխանությունն առավել գայթակղիչ է անցումային փուլում, երբ տեղի է ունենում հանրային ունեցվածքի համատարած սեփականաշնորհում. լինել իշխանության մեջ, նշանակում է ունենալ հարստություն ձեռք գցելու հնարավորություն: Այսպիսի իրավիճակում իշխանություն կորցնելը նշանակում է կորցնել ամեն ինչ, և ընտրություն անցկացնել նման պայմաններում` նշանակում է իշխանություն ունեցողներից ԽԼԵԼ բոլոր այդ հնարավորությունները: Եվ այս առումով այնքան էլ լուրջ քայլ չէ արդար ընտրություն անցկացնելու, հասարակության որոշ շերտերից հնչող, իշխանություններին ուղղված հորդորը:

Անցումային փուլում տեղի է ունենում ունեցվածքի վերաբաշխում, և որպեսզի խառնաշփոթն ավարտվի, անհրաժեշտ է, որպեսզի օրենքներով ապահովվի արդեն բաժանված ունեցվածքի անձեռնմխելիությունը: Բայց քանի որ երկրում խնդիր կա օրենքների կիրառման հարցում, ապա տնտեսական անձեռնմխելիության ապահովումը ներկա փուլում դառնում է անհնար, և մեծահարուստներն ու իշխողները ձգտելու են պահել իշխանությունը որքան հնարավոր է երկար:

Նշվածով, սակայն, իշխողների համառության շարժառիթները չեն ավարտվում: Հասարակարգի փոփոխության ընթացքում, որպես կանոն, տեղի են ունենում երևույթներ, որոնք որոշակի ժամանակահատվածում, անկախ իշխանությունների կամքից, առաջացնում են սոցիալական աղետով ուղեկցվող ցնցումներ: Թե հասարակությունը, թե ընդդիմությունը այս բոլոր դժվարություների միակ մեղավոր համարում են իշխանություններին, մինչդեռ իշխանությունները տեսնելով, թե ինչպես են հասարակության արատների համար հանիրավի պատասխան պահանջում իրենցից, ու նաև համոզվելով, որ գրեթե անհնար է կարգի բերել հազար տարուց ավելի պետություն չտեսած ժողովրդի կյանքը` քաղաքական հակառակորդի ագրեսիվությանը երբեմն հակադրում են իրենց, շատ ավելի զորեղ, ագրեսիվությունը: Հետո դա դառնում է գործելաոճ:

Հաջորդը: Պատմությամբ պայմանավորված հանգամանքների բերումով մեր ժողովրդի մեջ էականորեն թուլացել է պետության զգացողությունը, ու նրանից ծնունդ առած իշխանական համակարգը դեռ երկար ժամանակ դժվարություններ է ունենալու հանրային շահ հետապնդող էական գործողություններ իրականացնելու հարցում, եթե անգամ առաջին դեմքերը կամենան էլ բարվոքել երկրի վիճակը: Սա նշանակում է, որ իշխանական ուժերը միշտ խնդիր են ունենալու անհրաժեշտ քանակի քվեների ապահովման գործում:

Ոչ պակաս կարևոր գործոն է կիսապատերազմական վիճակի առկայությունը. երկրի անվտանգության ապահովման համար իշխանություններն իրականացնում են գաղտնի որոշ քայլեր, սակայն հասկանալի պատճառով զրկված են այդ մասին հանրությանը տեղեկացնելու հնարավորությունից, և ակամա արհամարհանքով կամ ագրեսիայով են լցվում իրենց վաստակը չգնահատող էլեկտորատի հանդեպ:

Որոշ դեպքերում ասվածին գումարվում է նաև ժողովրդի՝ արդյունավետ ընտրություն կատարելու անկարողությունը. իշխանությունները պարզ տեսնում են, որ հանրության դժգոհ մասը հաճախ իրեն առաջնորդ է ընդունում այնպիսի գործիչների, որոնք ո’չ միայն չեն կարող ավելի լավ կյանք ապահովել, այլև գոնե պահպանել ներկա վիճակը: Նման դեպքերում ,,ուղղորդելով,, ընտրությունները` իշխանությունները գտնում են, որ առաջնորդվում են հայրենասիրական մղումներով:

Եվ վերջապես, իշխանությունների համառության գլխավոր շարժառիթը` նրանք երկյուղում են իշխանությունից հեռանալուց հետո հնարավոր հաշվեհարդարից, երկյուղ, որն առկա էր 1996 թվականին, ոչ այնքան վառ արտահայտված` կար 1998 թվականի փետրվարին, առկա էր 2003-ին, 2008-ին, առկա է այսօր, առկա է լինելու վաղը ևս:

Հ.Գ. Իսկ ո՞րն է ելքը,- անշուշտ կհարցնի ընթերցողը:
Ելքը բարդ է ու բազմաքայլ: Առաջին քայլը հետևյալն է՝ չգնալ ոչ մի տեղ չտանող ճանապարհով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում