Հայ ցանցահեններն այսօր կոտրել են ադրբեջանական 21 կայքեր` ի հիշատակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 8-ամյա տարելիցին:
Այս մասին իր բլոգում «Ադրբեջանական կայքերի զանգվածային հարձակում» գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, որտեղ հանդես է գալիս Կոռնելի Գլաս անունով:
Վերջինիս Facebook-յան էջում այս պահին էլ թեժ քննարկումներ են գնում:
Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ ադրբեջանցի մարդասպանի կողմից կացնահարվել էր Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ:








































