Ինչպես գրում է TMZ.com կայքը, Լոս Անջելեսում գտնվող Beverly Hilton հյուրանոցի բազմաթիվ հյուրեր, ովքեր փետրվարի 11-ին Ուիթնի Հյուսթոնի մահվան ժամանակ գտնվել են այդ հյուրանոցում, պահանջել են փոխհատուցում` ոստիկանության և հյուրանոցի անձնակազմի կողմից իրենց պատճառված անհարմարությունների համար:
Հաճախորդները կարծում են, որ այդ պահին հյուրանոցում «անտանելի իրավիճակ էր», իսկ հյուրանոցի ղեկավարությունը պարզապես մի կողմ էր քաշվել: Հայտնի է, որ Հյուսթոնի մահվան մասին լուրը ստանալուց հետո ոստիկանությունը ամբողջությամբ փակել էր հյուրանոցի 4-րդ հարկի մուտքը, որտեղ գտնվում էր երգչուհու համարը` սահմանափակելով հյուրերի տեղաշարժը: