Այսօր վաղ առավոտյան Հարավային Կորեայի զինվորականները Դեղին ծովում` Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ, սկսեցին զորավարժություններ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Հյուսիսային Կորեան այս պահին պատասխան գործողությունների չի դիմել:
Նշվում է, որ մի քանի ժամ տևող զորավարժությունների ընթացքում հարավկորեական սահմանամերձ գյուղերի բնակիչներին խորհուրդ է տրվել մտնել ստորգետնյա թաքստոցներ: Իմանալով զորավարժությունների մասին` Հյուսիսային Կորեայի իշխանությունները դրանք որակել է սադրանք և խոստացել պատասխանել հուժկու հարվածներով:









































