Ինչպես տեղեկացրել էր «Առաջին լրատվական»–ը, փետրվարի 19-ին, ժամը 22.25-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ում ձնաբքի հետևանքով արգելափակվել են 3-4 մարդատար ավտոմեքենաներ։ Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հասնելով դեպքի վայր՝ փրկարարները պարզել են, որ արգելափակվել են 2 մարդատար ավտոմեքենա և 1 միկրոավտոբուս։
Ժամը 23.05-ին հրշեջ-փրկարարները դուրս են բերել անվտանգ տարածք 28 մարդու, որոնցից 4-ը` երեխա։ Բոլոր փրկվածներին տեղափոխել են Ապարան քաղաք:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ–ը։







































