Իշխանություններն ու ակտիվիստներն ասել են, որ այսօր Նիգերիայի եկեղեցիներից մեկի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է վիրավորվել: Պայթուցիկը տեղադրված է եղել եկեղեցու շրջակայքում գտնվող լքված մեքենայի կողքին:
Associated Press-ը գրում է, որ ոչ մեկն անմիջապես իր վրա չի վերցրել Սուլեյա քաղաքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Սակայն նախկինում այդ տարածքում անընդհատ հարձակումներ են եղել, որոնք կազմակերպված են եղել իսլամիստական “Բոկո Հարամ” խմբի կողմից:
Եկեղեցու քահանան ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել այսօր անմիջապես եկեղեցու բացվելուց հետո: Քահանան մինչ պայթյունն արդեն իսկ տարօրինակ բան է նկատել մեքենայի կողքին, այդ պատճառով բոլորին կոչ է արել մտնել եկեղեցի` մինչ եկեղեցական ծառայության սկսվելը:










































