Իրանի նախկին նախագահ Խաթամիի կառավարության կրթության նախարար Մորթեզա Հաջին իրանական «ԻԼՆԱ» պետական գործակալության հետ զրույցում հերքել է իր ձերբակալության մասին շրջանառվող լուրերը:
Իրանական որոշ լրատու կայքեր հունվարի 6-ին հայտարարել էին, որ բարեկարգչական գործիչ և «Բարան» հիմնադրամի նախագահ Մորթեզա Հաջին ձերբակալվել է անվտանգության ծառայությունների կողմից ու փոխադրվել Էվին կենտրոնական բանտ:
Հարկ է նշել, որ Հաջին Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո, «Աշուրայի» օրվա ցույցերի ժամանակ ձերբակալվել ու երկու շաբաթ հետո ազատ էր արձակվել:









































