Մյունխենում կայացած Վիտալի Կլիչկո – Դերեք Չիսորա մենամարտից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ բրիտանացի բռնցքամարտիկը հարվածներով փոխանակվեց նաև իր հայրենակից Դեյվիդ Հեյի հետ: Բախման արդյունքում վնասվածք ստացավ Հեյի մարզիչը` Ադամ Բուտը:
Մամլո ասուլիսի ժամանակ Հեյը փորձում էր բացատրել, թե ինչու Կլիչկոն հրաժարվեց մենամարտել իր հետ, սակայն Չիսորան միջամտեց խոսակցությանը, այնուհետև մոտեցավ Հեյին և ձեռնամարտի բռնվեց բրիտանացու հետ:







































