Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Windows 7-ի հայերեն միջերեսի փաթեթը պատրաստ է

Windows 7-ի հայերեն միջերեսի փաթեթն արդեն պատրաստ է: Այն միանգամայն անվճար կարելի է ներբեռնել այստեղից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆտի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: «IT հասարակության ստեղծման տեսակետից, կարծում եմ, սա կարևորագույն ներդրում է մեր կողմից: Հասկանալի է, որ համակարգչից ու ինտերնետից օգտվելու համար ավելի լայն հասարակությունը որոշակի խնդիրների է հանդիպում` լեզվի հետ կապված: Կան մարդիկ, որ հայերեն գիտեն, անգլերեն չգիտեն, ռուսերենին էլ այնքան լավ չեն տիրապետում: Չես կարող պարտադրել, որ ողջ բնակչությունն անգլերեն իմանա: Սակայն այդ մարդկանց համար պետք է հասանելի լինեն տեխնոլոգիաներն ու IT արտադրանքը: Հատկապես կարևոր է այս խնդիրը մարզերի բնակիչների համար»,- նշեց Գ. Բարսեղյանը: Ինչ վերաբերում է MS Office 2010-ի հայերեն տարբերակին, ապա, ըստ Գ. Բարսեղյանի, այն պատրաստ կլինի այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում: «Լեզվաբանական մասն արդեն ավարտել ենք, ավելի շատ ուղղագրական բարելավումներ են արվում, փորձարկումներ են գնում, վերջնական տեխնիկական խնդիրներն են լուծվում: Այս տարվա առաջին եռամսյակում այն արդեն հասանելի կլինի: Ընդհանրապես, եթե նախկինում ժամանակային տարբերությունը նոր տարբերակի և հայկական տարբերակի միջև բավականին մեծ էր` մեկ-երկու տարի, ապա հիմա այն շատ ավելի փոքր է: Այսուհետ հայկական տարբերակները շատ ավելի հեշտ կլինի շուկա բերել»,- ասաց Գ. Բարսեղյանը: Նա նշեց նաև, որ աշխատանքներ են տարվում Internet Explorer-ի և այլ փաթեթների հայկական տարբերակներ ստեղծելու համար: «Հիմնականում խոսքը ամենամասսայական օգտագործման արտադրանքների մասին է»,- նշեց Գ. Բարսեղյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում