Saturday, 13 06 2026
18:10
Համաշխարհային բանկը նվազեցրել է Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը
18:00
Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ
Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ

1869թ. այս օրը ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը. (պատմություն)

1869թ. այս օրը Դսեղում հոգևորականի ընտանիքում ծնվեց հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը:

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան Ստեփանավան) դպրոցում։ 1883-ից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված է եղավ թողնել դպրոցը և սկսել է աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ.):

Թումանյանը սկսել է ստեղծագործել 1880-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892թթ.) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։

Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887թ., հրատարակվել է 1892թ.), «Լոռեցի Սաքոն» (1889թ., հրատարակվել է 1890թ.), «Անուշ» ողբերգությունը (1890թ., հրատարակվել է 1892թ.):

Թումանյանի պոեմներից, բալլադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902թ., հրտ. 1905թ.) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաև «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները:

1899թ. բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ:
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1907թթ. մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձերբակալվում է (1908թ. և 1911թ.) ու բանտ նետվում:

1912–1921 թթ. Հայ գրողների կովկասյան միության նախագահն էր։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-1922թթ.):
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923թ. մարտի 23-ին 54 տարեկան հասակում Մոսկվայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում