Իսրայելի վրա պաղեստինյան գրոհայինների կողմից բաց թողնված հրթիռը, չհասնելով նպատակին, ընկել է Գազայի հատվածում գտնվող տան վրա` մեծ վնասներ հասցնելով: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Տուժածների մասին դեռևս լուրեր չկան:
Շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները շտապել են դեպքի վայր:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` հրթիռի պայթյունները տանը մեծ նյութական վնաս են հասցրել, տուժել են նաև շրջակայքի տները:
Իսրայելական աղբյուրները շաբաթ օրը հայտարարել են, որ Գազայի հատվածից բաց թողնված երեք հրթիռներ պայթել են Իսրայելի տարածքում, սակայն զոհեր և ավերածություններ չեն եղել:











































