Եվրոլիագայի գավաթի 2011/12թթ. խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Մետալլիստ»-ը հյուրընկալվելիս 0:4 հաշվով ջախջախեց «Զալցբուրգ»-ին: Ուկրաինական թիմի կազմում խաղի 19-րդ վայրկյանին գոլի հեղինակ դարձավ Թայսոնը, որը մրցաշարի պատմության մեջ գրանցված ամենաարագ գոլին զիջեց 6 վայրկյանով:
Հիշեցնենք, որ 2009 թվականի նոյեմբերի 5-ին «ԱԵԿ»-ի ֆուտբոլիստ Իսմայել Բլանկոն «ԲԱՏԷ»-ի դարպասը գրավեց հանդիպման 13-րդ վայրկյանին:








































