Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Չժաո Ցզյունը, ով պաշտոնական այցով գտնվում էր Սիրիայում, կոչ է արել իշխանություններին և ընդդիմությանը` դադարեցնել բռնությունները: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:
«Չինաստանը կառավարությանը և զինված ընդդիմությանը կոչ է անում անմիջապես դադարեցնել բռնության գործողությունները»,- ասել է փոխնախարարը:
Ավելի վաղ Չինաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարել էր, որ Պեկինը դեմ է Սիրիայում ռազմական ներխուժմանը և քաղաքական վարչակարգի ուժային փոփոխության սցենարի իրականացմանը:
Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ամեն օր գրանցվում են մարդկային զոհեր` ինչպես խաղաղ քաղաքացիների, այնպես էլ` ուժային կառույցների աշխատակիցների շարքերից: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` Սիրիայում զոհերի թիվը հասել է 5.4 հազարի:





































