Ուլիկներն ի վիճակի են յուրացնել մկկալու նոր «բարբառներ», որպեսզի կարողանան «լեզու գտնել» իրենց ցեղակիցների հետ: Այս մասին գրում է New Scientist-ը:
Թագուհի Մարիայի անվան Լոնդոնի համալսարանի գիտնականները այս եզրակացությանն են եկել 23 նորածին ուլիկների վրա կատարած փորձերից մեկի ժամանակ:
Հետազոտողները ձայնագրել են մեկ շաբաթական ուլիկների մկկոցները, ապա նրանց բաժանել 4 տարբեր խմբերի ու դարձյալ ձայնագրել, երբ արդեն 5 շաբաթական էին: Պարզվել է, որ ամեն խմբում զարգացել է իրեն բնորոշ «բարբառ»:
«Այս բացահայտումը զարմանալի է, քանի որ կենդանիների մեծ մասի ձայները մինչ օրս համարվում էին պարզունակ այն բանի համար, որ դրանցում հնարավոր լինի ինչ-որ վարիացիաներ որսալ»,- ասում է գիտնականներից մեկը` Էնդի Կոգլենը:
Հետազոտության հեղինակներից Ալան Մակէլիոթի խոսքով` ինքը չի զարմանա, եթե նման բան նկատի նաև այլ սմբակավորների կամ կաթնասունների մոտ:








































