Իսպանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չի լքի «արքայական ակումբ»-ը: Այդ մասին Մոուրինյոն ասել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ 2011/12թթ. մրցաշրջանի ավարտից հետո պորտուգալացին կլքի «Ռեալ»-ն ու կվերադառնա Անգլիայի Պրեմիեր Լիգա: Մոուրինյոն Պերեսին խոստացել է, որ մինչև թիմի հետ չնվաճի Չեմպիոնների Լիգայի 10-րդ գավաթը, չի հեռանա Պիրենեյան թերակղզուց:
«Մոուրինյոյի պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրանում է 2014 թվականին: Թիմի ղեկավարությունը գոհ է նրա կատարած աշխատանքից: Մոուրինյոն երջանիկ է «Ռեալ»-ում և չի պատրաստվում հեռանալ»,- հայտարարել է Լա Լիգայի գործող առաջատարի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն:








































