Բեռլինի կինոփառատոնը հայտնի է կինոյի հանդեպ իր լուրջ, իսկ կարմիր գորգի ու բարձրաշխարհիկ պայմանականությունների նկատմամբ անլուրջ վերաբերմունքով:
Այստեղ դերասանները գործը լավ իմացողի պես իրենց զգեստները ցուցադրելու փոխարեն քննարկում են ֆիլմերը ու ի սրտե ուրախանում են փառատոնի ժամանակ:
Առաջին լուսանկարում պատկերված է դերասանուհի Մերիլ Սթրիփը՝ «Երկաթյա լեդին» ֆիլմի ցուցադրումից առաջ: Լուսանկարներից մեկում փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկը չի թաքցնում հիացմունքը Մ. Սթրիփի հանդեպ՝ նրան Ֆիլիպ Լլոյդի ֆիլմի մամլո ասուլիսին ուղեկցելիս:
Բեռլինի կինոփառատոնում մուշտակներով փայլելը դժվար է` ելնելով եղանակից, սակայն Սալմա Հայեկը որոշել է դիմել այդ քայլին իսպանացի ռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիասի «Կյանքի վերջին կայծը» (La Chispa De La Vida) ֆիլմից առաջ:
Լուսանկարներում պատկերված են Էնդի Մակդաուելը, ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկը, դերասանուհի Շառլոտա Ռեմպլինգը, Մայքլ Ֆասբենդերն ու Անտոնիո Բանդերասը երեխաների պես զվարճանալիս, Ջին Կարանոն, Անջելինա Ջոլին, Բիլի Բոբ Տորնտոնը, Ռեյ Սիվենսոնը:
Լրագրողներին անկրկնելի կադր է պարգևել ֆրանսիացի դերասանուհի Ջուլիեթ Բինոշը:




















































