Ս. Սարգսյանին սատարելը Երկրապահ կամավորական միության իրավունքն է: «Առաջին լրատվական»-ի հարցին`ինչպե՞ս կգնահատի ԵԿՄ Սերժ Սարգսյանին սատարելու որոշումը, նման կերպ պատասխանեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Դա բացառապես ԵԿՄ-ի գործն ու իրավունքն է»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը ԵԿՄ 9-րդ համագումարի ընթացքում, դիմելով համագումարին ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ասել է, որ սատար է կանգնում Ս. Սարգսյանի նախաձեռնություններին արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար:







































