Գերմանացի բժիշկները Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին միջողային ճողվածք են ախտորոշել: Այս մասին հայտնել է Տիմոշենկոյի դուրստրը՝ Եվգենյան:
«Եթե այժմ՝ գեմանացի բժիշկների ախտորոշումից հետո… այսպես շարունակվի, և նրան հրաժարվեն բժշկական օգնություն ցուցաբերել, վիրահատության անհրաժեշտություն կլինի: Այդ վիրահատությունը հնարավոր չէ անցկացնել գաղութում»,- ասել է Եվգենյա Տիմոշենկոն: Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, նրա կարծիքով՝ «գաղութի սահմաններից դուրս վիրահատությունը ամբողջությամբ հակասում է վարչակարգի շահերին»:
«Ուկրաինացի բժիշկները արդյունքում հետազոտություն չեն անցկացրել, այն անցկացրել են միայն արտասահմանյան մասնագետները: Ես հույս ունեմ, որ նրանք շուտով հայտարարություն կանեն, ինչ է իրականում կատարվում իմ մոր առողջության հետ»,- ասել է նախկին վարչապետի դուստրը:
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի առողջապահության նախարարության նշանակած բժիշկները կեղծում են իր մոր ախտորոշումը:









































