Ուրբաթ երեկոյան չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Չունցին քաղաքում չինական աստղ Վան Ֆեյի համերգի ժամանակ փլուզվել է օլիմպիական սպորտային կենտրոնի տրիբունաներից մեկը, ինչի հետևանքով մեծ թվով մարդիկ վիրավորվել են: Համերգը ժամանակավորապես հետաձգվել է:
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններին, փլուզված տրիբունան գտնվել է բեմի հետևում: Հաղորդվում է, որ տուժածները գլխի և ոտքերի վնասվածքներով արդեն տեղափոխվել են հիվանդանոց՝ բժշկական օգնություն ստանալու համար: Համերգի կազմկոմիտեն հայտնել է, որ համերգը ժամանակավորապես հետաձգվել է և տեղի կունենա փետրվարի 19-ին:







































