Tuesday, 14 05 2024
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ

Ինչո՞ւ հոկտեմբերի 27-ին

Երեկ հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին Աստրախանում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հերթական եռակողմ հանդիպումը: Այս տեղեկատվությունն ունի մի քանի ուշագրավ կողմեր: Փաստորեն, հանդիպումը անցկացվում է, այսպես ասած, շտապ կարգով, քանի որ այդ մասին տեղեկությունը տարածվում է հանդիպումից ընդամենը հինգ օր առաջ, մինչդեռ նախկինում Ռուսաստանի նման մտադրությունների կամ նախաձեռնությունների մասին հայտնի էր դառնում շատ ավելի վաղ: Դա նշանակում է, որ Ռուսաստանը կողմերին ինչ-որ բան ունի ասելու: Թե ինչի՞ հետ է դա կապված, դժվար է միարժեք ասել: Համենայնդեպս, վերջին շրջանում տեղի ունեցան մի քանի ուշագրավ իրադարձություններ: Խոսքը վերաբերում է թե՛ բուն հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակին, մասնավորապես ԵԱՀԿ դաշտային առաքելությանը, թե՛ նաեւ իրադարձությունների, որոնք արդեն իսկ որակվել են որպես հակամարտության կարգավորման վրա ազդելու գործիք: Տվյալ պարագայում խոսքը մասնավորապես, վերաբերում է, ԱՄՆ իրավապահների հայտնի բացահայտմանը: Սակայն անցած իրադարձություններից բացի, այսինքն` պոստֆակտում ասելիքից բացի, Ռուսաստանը գուցե ասելիք ունի նաեւ գալիքի կապակցությամբ: Մասնավորապես` եռակողմ հանդիպումից բառացիորեն երեք-չորս օր անց, Լիսաբոնում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպության ռազմավարական նոր հայեցակարգը: Հիշեցնենք, որ գագաթնաժողովին մասնակցելու է հրավիրված նաեւ Սերժ Սարգսյանը: Չի բացառվում, որ Ռուսաստանը, որի նախագահ Մեդվեդեւը հայտարարել է Լիսաբոն մեկնելու որոշման մասին, ցանկանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ներկայանալ Ղարաբաղի հարցում սեփական դիրքերի ամրացման առումով եւս մի քայլ կատարած պաշարով` Լիսաբոնում հայեցակարգային առումով թարմացումների կամ փոփոխությունների պատրաստվող ՆԱՏՕ-ի հետ առավել վստահ եւ ամուր դիրքերից հարաբերվելու համար: Եվ այս քաղաքական ենթատեքստերից բացի, ոչ պակաս, իսկ գուցե առավել ուշագրավ է նաեւ եռակողմ հերթական հանդիպման խորհրդանշական ասպեկտը: Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը, փաստորեն, Հայաստանի համար բավական կարեւոր եւ ցավոտ խնդրի կապակցությամբ եռակողմ հանդիպում է նախաձեռնում մեր երկրի համար ողբերգական դարձած օրը` հոկտեմբերի 27-ին, երբ 11 տարի առաջ խորհրդարանում գնդակահարվեցին ութ պետական գործիչներ, այդ թվում` վարչապետն ու ԱԺ նախագահը: Ինչո՞ւ է Մեդվեդեւը որոշել հենց այդ օրը կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: Հասկանալի է, որ նախագահական, հատկապես Ռուսաստանի նախագահի գրաֆիկը բավական զբաղված է, բայց արդյո՞ք հնարավոր չէր հանդիպումն այնպես հարմարեցնել, որ չհամընկներ Հայաստանի համար տհաճ հիշողություններ արթնացնող այդ ամսաթվին: Եվ արդյո՞ք Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի առաջ բարձրացրել է այդ հարցն ու խնդրել փոխել հրավերի օրը: Ի վերջո, չէ՞ որ քաղաքականության մեջ խորհրդանշականությունն ամենեւին էլ ոչինչ չասող գործոն չէ, առնվազն աուրայի ձեւավորման առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում