Ոստիկանությունը ցրել է Դամասկոսի արևմուտքում` Մեզզե թաղամասում տեղի ունեցած բազմամարդ ցույցը: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, հղում անելով Al Jazeera-ին, ոստիկանները կրակ են բացել ընդդիմության կողմնակիցների բազմության վրա: Նախնական տվյալներով՝ զոհվել է 5 մարդ, ևս 12–ը վիրավորվել է, սակայն սիրիական հեռուստատեսությունն այս տեղեկությունը չի հաստատում:
Մայրաքաղաքում զոհվածների մասին տեղեկություններ ստացվել են նաև Սիրիայի իրավապաշտպաններից, ովքեր հայտնել են, որ փողոցային ակցիայի մասնակիցները բնակչությանը կոչ էին անում բոյկոտել փետրվարի 26-ին կայանալիք՝ հանրապետության նոր սահմանադրության նախագծի հարցով հանրաքվեն: Հանրահավաքները տեղի են ունեցել մայրաքաղաքի այլ թաղամասերում ևս:





































