Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները

ՀՔԾ-ն դեռ դատարան չի ուղարկել «Վանաձոր» ՔԿՀ-ում մահացած Սլավիկ Ոսկանյանի գործի նյութերը

Եթե նախորդ անգամ դատավոր Ռուբեն Ներսիսյանն էր արհամարհել կամ մոռացել «Վանաձոր» ՔԿՀ-ում բժշկի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մահացած Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանի և Կ. Թումանյանի կողմից բերված բողոքի քննությունը, ապա այս անգամ դատական նիստի մասին մոռացել էր Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչը, որը այս գործով պատասխանող կողմն է:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, այսօր ևս հետաձգեց Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանի և Կ. Թումանյանի ներկայացրած բողոքի քննությունը, քանի որ բավական չէ, որ պատասխանող կողմը չնայած պատշաճ ծանուցմանը չէր ներկայացել նիստին, Հատուկ քննչական ծառայությունը դեռևս փետրվարի 11-ին դատավորի կողմից պահանջված քրեական գործի նյութերը չէր ներկայացրել դատարան:

Գործով հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 24-ին, ժամը 15:30-ին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը ընդգծեց այն հանգամանքը, որ դատավորն անգամ նիստի ժամանակ չի անդրադարձել Հատուկ քննչական ծառայության կողմից դատարանի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքին, զուտ արձանագրել է, որ քրեական գործի նյութերը չեն ուղարկվել:

Հիշեցնենք, որ Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը: Գործի էությունը հետևյալն է. 2010թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ այն առիթով, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Սլավիկ Ոսկանյանը 2010 թ. հոկտեմբերի 18-ին դիմել է նույն ՔԿՀ-ի բուժական մաս և «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից ստացել համապատասխան բուժում, սակայն 2010 թ. հոկտեմբերի 24-ին մահացել է:
Սլավիկ Ոսկանյանի գործը հանդիսանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից նախաձեռնված ռազմավարական դատավարություններից մեկը և գրասենյակից հիշեցնում են, որ Human Rights Watche-ն իր 2011 թ. զեկույցի «Մահացության դեպքեր կալանավայրերում» բաժնում անդրադարձել է նաև Սլավիկ Ոսկանյանի գործին:

Ի դեպ, այս շաբաթվա սկզբին Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ արդարադատության խորհուրդ` այս գործով դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ կիրառելու պահանջով, քանի որ նախորդ դատական նսիտը չէր կայացել հենց դատավորի մասնագիտական անփութության կամ գործի նկատմամբ դրսևորած արհամարհանքի հետևանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում