ԱՄՆ-ը, շնորհավորելով Լիբիային հեղափոխության տարեդարձի առթիվ, ասել է, որ ժամանակ է հարկավոր ժողովրդավարություն և ինստիտուտներ կառուցելու համար:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին նման հայտարարությամբ հանդես է եկել այսօր: Քարնին ասել է, որ հեղափոխականները, ովքեր պայքարել են ազատության համար, այժմ պատասխանատու են իրենց ազատությունների պաշտպանության համար։ Նրանք երկիրը պետք է կառուցեն կառավարության հետ աշխատելով և այդ կերպ կայունություն և խաղաղություն հաստատելով:
Սպիտակ տունը նաև կոչ է արել պաշտպանել բոլոր լիբիացիների իրավունքները, քանի որ դրանով կպահպանվի միավորման նպատակը, որի համար տեղի է ունեցել հեղափոխությունը: