«Մեր քաղաքը» և «Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնությունների մի խումբ բնապահպանական ակտիվիստներ Մաշտոցի պուրակի համար կազմակերպված ակցիան ամփոփելով՝ նշեցին, որ վաղը՝ առավոտյան ժամը 8-ից նորից հավաքվելու են Մաշտոցի պուրակում:
«Մենք պահանջում ենք, որ Տարոն Մարգարյանը անձամբ գա այստեղ, այլապես երկուշաբթի առավոտյան ինքներս կգնանք քաղաքապետարան»,- նշել են ակտիվիստները: Նրանք կես կատակ, կես լուրջ խորհուրդ տվեցին յուրաքանչյուրին երեք հոգի մարդ բերել ի պաշտպանություն այգու և տարածքի:
Ի դեպ, ամբողջ օրը ակցիայի վայրում եղած շուրջ 70 ոստիկաններից որևէ մեկը այս պահին չկար: Հնչում է երաժշտություն, ակտիվիստները բարձր տրամադրությամբ շարունակում են ակցիան և ստորագրահավաք անցկացնում:








































