Tuesday, 16 06 2026
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս

Բանտարկված Մարգար Օհանյանը Ծաղկաձորում շքեղ առանձնատուն է կառուցում, որի կողքով անցնելիս փշաքաղվում ես. մամուլ

«Ապագա»-ն գրում է.

«Թվում էր, թե Մ. Օհանյանի գործի հետ կապված այլևս ուշադրության արժանի նորություն չէր կարող լինել: Հարցն այն չէ, թե որտեղից ՃՈ պետին այդքան գումար, դա շատ է խոսվել և արդեն ձանձրալի է: Նույնիսկ առանձնատան չափսերր և ճոխությունը արդեն մեզ չի զարմացնում: Մեր` հարկատուներիս, փողերով կառուցված նման տները հազարավոր են, դա նույնպես սովորական է: Միակ հարցը, թե ինչպես պետք է արմատախիլ լինի նման անսահման ցինիզմը և վախի բացակայությունը:

Մամուլում բազմիցս քննարկվել և վերլուծվել է Մարգար Օհանյանի գործին առնչվող գրեթե բոլոր նրբությունները: Մենք առաջին համարում նույնպես անդրադարձանք այս գործի ամենազավեշտալի մասին, որը վերաբերվում էր մեղադրյալի կողմից չյուրացված պետական միջոցների (137 մլն դրամ) վերադարձնելու հանգամանքին:

Թվում Էր, թե այս գործի հետ կապված այլևս ուշադրության արժանի նորություն չէր կարող լինել: Դատավարությանը հետևող յուրաքանչյուր մարդ հասկացավ, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականից հետո Օհանյանի գործի հետ կապված կրքերը հանդարտվեցին՝ դատավորը հասկացավ, որ ոստիկանական վերնախավը այդքան էլ հետաքրքրված չէ Մարգարին պատժելու մեջ, վկաները իրենց հերթին սկսեցին հետ կանգնել նախկինում տված ցուցմունքներից:

Վերջնական ակորդը հանդիսացավ Ալիկ Սարգսյանի փոշմանած ուղերձը իր նախկին ընկերոջը և ամբողջ ոստիկանական համակարգին, քանի որ նա մեր պետության առաջին չինովնիկն էր, որը խախտեց ոստիկանության. «Իրար փուռը չտալու, նույնիսկ բռնվելու դեպքում հարցը համակարգում լուծելու մասին», չգրված օրենքը:

Որպես իրավական պետության կայացման ճանապարհ, միանշանակ, սա է ճիշտը և առնվազն ոստիկանությունում պետք է վերանան «գողական» փոխհարաբերությունները: Մի քիչ անարդար է, որ չինովնիկին չեն զգուշացնում, որ արդեն չի կարելի պետական փողերը յուրացնել և նրան մեղադրում են մի բանի համար, որ միշտ նորմալ է համարվել, սակայն ինչ-որ մեկը պետք է լիներ առաջինը…

Ապրելով Հայաստանում` մենք ամեն ինչի կարծես թե սովոր ենք, բազմաթիվ անգամ ականատես ենք եղել այս կամ այն չինովնիկի պաշտոնից ազատմանը, դատապարտմանը, նորից վերականգմանը: Շատ են եղել դեպքեր, երբ մեղադրվող պաշտոնյան սպասում է, թե երբ իրեն կմոռանան, որ հանգիստ սկսի փողերը վայելել, բայց այս դեպքը առանձնանում է իր յուրահատկությամբ»,- ապա թերթը հավելում է.

«Մարգար Օհանյանը բյուջե է մուծում մոտ 500.000$ (գումարը բնականաբար իրենը չի, խեղճ բարեկամներն են հավաքել) և գտնվելով բանտում` սկսում է Ծաղկաձոր քաղաքում կառուցել այնպիսի շքեղ առանձնատուն, որի կողքով անցնելիս ակամա փշաքաղվում ես: Օհանյանի հարևանների հետ զրույցից հետո մեր զարմանքը եռապատկվեց: Դատավարության ամենաթեժ ժամանակահատվածում, երբ բոլորը կարծում էին, թե նրան սպասվում է առնվազն 5 տարի ազատազրկում, երբ խոսվում էր ոստիկանական հանցավոր խմբի բացահայտման մասին, Մարգարը որոշում է մեծացնել իր հողը և շենքը պատել ոչ թե բազալտով (հանկարծ չթվա, թե էլ փող չունեմ), այլ ամբողջովին մարմարապատել: Շինարարական մանրամասներին չանդրադառնալով՝ ուղղակի նշենք, որ մարմարի նման քանակի արժեքը մոտ 200.000$ է:

Հարցն այն չէ, թե որտեղից ՃՈ պետին այդքան գումար, դրա մասին շատ է խոսվել և արդեն նույնիսկ ձանձրալի է: Ապշեցնում է ցինիզմը, ինքնավստահությունը և մարդկանց վրա թքած ունենալու կարողությունը: Պատկերացրեք ծաղկաձորցիներին, որոնք հեռուստացույց նայելիս տեսնում են, թե ինչպես է տեղի ունենում Մ. Օհանյանի դատավարությունը, ինչպես է դատական կարգադրիչը տեսախցիկի առաջ դուրս վռնդում Աժ պատգամավորին, որը փորձում է խախտել կարգը, թե ինչպես են խեղճացած ու վախեցած «գաիշնիկները» ցուցմունքներ տալիս և ինչպես թքած ունի այս ամենի վրա Օհանյանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում