«Հեզբոլլահ»-ի առաջնորդն ասել է, որ Իրանի կողմից աջակցութուն ստացող խումբը ոչ մի կապ չունի այս շաբաթ Իսրայելի դիվանագետների վրա Հնդկաստանում, Վրաստանում և Բանգկոկում կազմակերպված հարձակումների հետ:
Associated press-ը գրում է, որ շեյխ Հասան Նասրալլահն այս մասին այսօր խոսել է 2008 թվականի շարժման բարձրաստիճան հրամանատար Իմադ Մուղնիեի սպանության հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ:
Իսրայելը մեղադրել էր Իրանին այդ հարձակումների համար:
Նասրալլահը, սակայն, հայտնել է, որ իրենք դեռ վրեժ են լուծելու Մուղնիեի մահվան համար, և ասել է, որ այս շաբաթ տեղի ունեցած հարձակումները չափազանց փոքր գործողություններ էին, և «Հեզբոլլահ»–ը նման բան չէր կազմակերպի: Նա նաև նշել է որ հարձակվելն Իսրայելի քաղաքացիների, զինվորների կամ դիվանագտների վրա վիրավորական կլիներ «Հեզբոլլահ»–ի համար:










































