Թվային նոր վիպակի ավարտը կփոխվի ընթերցողների ճաշակին և տրամադրությանը համապատասխան:
Daily mail-ը գրում է, որ Քերոլայն Սմայլի նոր՝ 99 Reasons Why գիրքը 11 տարբեր ավարտներ ունի, որոնք կարող են փոփոխվել առարկաների և գույների վերաբերյալ հարցերի միջոցով:
Սմայլն ասում է, որ նման գաղափար է հղացել այն բանից հետո, երբ իր ընթերցողները բողոքել են, որ կցանկանային, որ իր նախորդ երկու գրքերի ավարտներն այդքան մռայլ չլինեին: Հարցազրույցի ժամանակ գրողն ասել է, որ քանի որ տարբեր ընթերցողներ տարբեր զգացմունքներ կարող են ունենալ պատմության վերաբերյալ, հենց այդ պատճառով ավարտը կորոշվի յուրաքանչյուր ընթերցողի համար: Ստացվում է, որ ընթերցողն ու նրա արձագանքն է պատասխանատու գրքի ավարտի համար:










































