Եվրախորհրդարանը Ռուսաստանի ընտրությունների վերաբերյալ բանաձևում ներառել է փաստաթուղթ, որում կոչ է անում Մոսկվային անմիջապես դադարեցնել զենքի բոլոր տեսակների և ռազմական տեխնիկայի վաճառքը Սիրիային:
Փաստաթուղթը կոչվում է «Խորհրդարանի բանաձև Ռուսաստանում գալիք 2012 թ. մարտի 4-ի նախագահական ընտրությունների և 2011 թ. դեկտեմբերի 4-ի Պետդումայի ընտրությունների արդյունքների մասին»: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այն ընդունվել է այսօր Ստրասբուրգում:
Բացի այդ, բանաձևը կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին «միանալ միջազգային կոնսենսուսին և հնրավորություն տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին գործել Արաբական պետությունների լիգայի առաջարկի հիման վրա՝ սիրիական ճգնաժամը հաղթահարելու նպատակով»:









































