Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վերջին շրջանում տարած երկրորդ վիրահատությունից հետո առաջին անգամ հայտնվել է մամուլի առջև:
Դա տեղի է ունեցել Բոսնիա-Հերցեգովինայի նախագահական խորհրդի բոսնիացի անդամ Բաքիր Իզեթբեգովիչի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Ստամբուլում տեղի ունեցած այդ դռնփակ հանդիպումը տևել է կես ժամ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի եվրոպական հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը: Հանդիպման ժամանակ Իզեթբեգովիչը, վիրահատության հետ կապված, Էրդողանին ասել է «անցած լինի»:
Հիշեցնենք, որ Էրդողանը մարսողական համակարգի հետ խնդիրներ ունենալու պատճառով Ստամբուլում վիրահատության է ենթարկվել այս տարվա փետրվարի 10-ին և նախորդ տարվա նոյեմբերի 26-ին:









































