էլիտար կրպակների շինարարները սադրում են Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցներին: Քիչ առաջ «Սահակյան Շին» ՍՊԸ-ի մեծ բեռնատար մեքենան իր աշխատակիցներով փորձեց մոտենալ էլիտար կրպակներին, սակայն նստացույցի մասնակիցները վանկարկումներով թույլ չտվեցին, որպեսզի բեռնատարը առաջ շարժվի:
Այս պահին բեռնատարը փորձում է, վրաերթի ենթարկելով, առաջ շարժվել, իսկ ոստիկանները չեն միջամտում: «Ամո՛թ» բացականչություններով այս պահին ակցիայի մասնակիցները կանգնած են բեռնատարի առջև, որը փորձում է վրաերթի ենթարկելով Եղիա Ներսիսյանին՝ մոտենալ էլիտար կրպակներին:










































