Զինված ավազակախմբրեը սպառնում են Լիբիայի անվտանգությանը և կայունությանը, տանջում և սպանում են Քադաֆիի նախկին կողմնակիցներին,- իսկ ժամանակավոր կառավարությունը չի կարողանում նրանց վերահսկել: Այս մասին ասվում է Amnesty International իրավապաշտպանական կազմակերպության զեկույցում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, զեկույցը նվիրված է ապստամբության տարելիցին, որը հանգեցրեց Քադաֆիի տապալմանը:
Amnesty International-ը պնդում է, որ սեպտեմբերից սկսած՝ ավազակների կողմից կիրառված կտտանքների պատճառով մահացել է առնվազն 12 բանտարկյալ: Անցյալ ամիս ՄԱԿ-ը հայտնում էր, որ զինված ավազակախմբերը պահում են Քադաֆիի 8000 կողմնակիցների:
Լիբիայի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է, որ փորձում է վերականգնել իշխանությունը, սակայն լրագրողների տվյալներով՝ իշխնություններին դժվարությամբ է հաջողվում զսպել նախկին ապստամբներին:
Զեկույցում բերվում են բանտարկյալների խոսքերը, ըստ որոնց՝ իրենց տանջել են էլեկտրական հոսանքով, ծեծել երկաթե շղթաներով:
«Ոչ ոք զինյալներիին պատասխանատվության չի ենթարկում»,- հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Դոնաթելա Ռովերան:











































