«Ինքնասպանությունների անարդարադատություն», «Փրկեք մեր զինվորներին» պաստառներով «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները և որդեկորույս մայրերը կառավարության շենքի առջև են: Կառավարության անդամներին հանդիպելու և իրենց խնդիրը բարձրաձայնելու քաղաքացիների միակ հարմար հարթակը՝ կառավարության շենքի բակը, այսօր դարձյալ չեն լքել որդեկորույս մայրերը:
Այս պահին կառավարության շենքի բակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, խումբ-խումբ կազմած, իրենց մտահոգություններն են կիսում որդիների սպանության գործերով դատարանների անարդարության և դատավորների ոչ անաչառ լինելու հարցերի շուրջ:











































