«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը րոպեներ առաջ ահազանգ հնչեցրեց Facebook սոցցանցով այն մասին, որ Մաշտոցի այգում սկսվել են սադրանքներ:
Ակտիվիստների փոխանցմամբ` երբ իրենք փորձել են ցելոֆանե տոպրակ ամրացնել կրպակի երկաթե կարկասի վերևում` առատ ձյունից պատսպարվելու համար, իրենց են մոտեցել 3 հոգի և սպառնալիքով կարգադրել հանել ծածկոցը:
Ակտիվիստների կարծիքով` դրանք հավանաբար հարակից ռեստորանի աշխատակիցներն էին: Վերջիններս ոստիկանություն են կանչել և ոստիկանները երիտասարդներին ասել են, թե վերևներից հրաման կա, որպեսզի թույլ չտան այդտեղ տոպրակներ կապել և կես ժամ ժամանակ են տվել երիտասարդներին տոպրակը հանելու համար:
Այս պահին այգում ակցիայի մասնակիցների թիվը 14 է:






































