«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չորեքշաբթի օրը ուղիղ եթերում հայտարարել է, որ պատրաստվում է վերընտրվելու նպատակով իր թեկնածությունն առաջադրել գալիք նախագահական ընտրություններում»,– հաղորդում է Reuters–ը:
TF1 հեռուստաալիքի երեկոյան լուրերում Սարկոզին առաջ է քաշել իր թեկնածությունը:
«Այո, ես նախագահական ընտրություններում դնում եմ իմ թեկնածությունը»,- ասել է նա:
Սարկոզիի գլխավոր մրցակիցը սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Օլանդն է:
Օլանդի հնարավորությունները տվյալ պահին 5-8 %-ով ավելի են, քան Սարկոզիինը։ Այս տվյալները հայտնի են դարձել Ֆրանսիայում անցկացված սոցիալական հարցումների արդյունքում:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի ապրիլին:










































