Իտալիայի Սան Ռեմո քաղաքի Ariston լեգենդար թատրոնում երեքշաբթի երեկոյան մեկնարկել է իտալական երգի 62-րդ փառատոնը, տեղեկացնում է RIA-Novosti-ին:
Երգի մրցույթի առաջին օրը, որը կտևի մինչև փետրվարի18-ը, հեռարձակվել է Իտալիայի Rai պետական հեռուստատեսության առաջին ալիքով:
Մրցույթի կանոնների համաձայն՝ կարող են մասնակցել միայն իտալալեզու երգեր, որոնք մինչ այդ ոչ ոք և ոչ մի տեղ չի կատարել: Այս փառատոնի գլխավոր մրցանակի`«Ոսկե արմավենու» համար կպայքարեն Ապենիններում հայտնի 14 կատարողներ, իսկ Sanremo Social առանձին մրցույթում` 8 երիտասարդ երգիչներ:
Մրցույթի առաջին օրը, որպես հատուկ հյուր, բեմ է դուրս եկել հայտնի երգիչ Ադրիանո Չելենտանոն: Նա կատարել է իր երգերից մի քանիսը, ինչպես նաև խոսել է ակտուալ հարցերի շուրջ, այդ թվում՝ անդրադարձել է Իտալիայի տնտեսական խնդիրներին`քննադատելով եկեղեցուն, լրագրողներին և քաղաքական գործիչներին:
Չելենտանոն այս մրցույթի հաղթող է դարձել 1970 թ.: Բացի նրանից, մրցույթի հաղթող են դարձել նաև այնպիսի հայտնի երգիչներ, ինչպիսիք են Տոտո Կուտունիոն, Էրոս Ռամազոտին և Անդրեա Բոչելին:
Առաջին անգամ փառատոնը Սան Ռեմո քաղաքում անցկացվել է 1951 թ.:











































