Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործով գլխավոր դատախազը նրա համար պահանջել է 5 տարվա ազատազրկում՝ փաստաբան Դևիդ Միլզին կաշառելու համր: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Միլանի դատարանը Բեռլուսկոնիի կոռուպցիայի հետ կապված գործը քննում է 2007 թ.-ից: Մեղադրող կողմի կարծիքով՝ 1997 թ. մեդիամագնատ, Իտալիայի կառավարության այդ ժամանակ ապագա ղեկավար Բեռլուսկոնին փաստաբան Միլզին 600 հազար դոլար կաշառք է տվել: Դրա դիմաց փաստաբանը պետք է արդարադատությունից թաքցներ, որ նրա հետ կապված ընկերությունը հրաժարվել է հարկեր վճարելուց:
Նշենք, որ այժմ Բեռլուսկոնիի դեմ մի քանի դատվարություն է տարվում: Կոռուպցիայի և հարկերից խուսափելու մեղադրանքներից բացի, Բեռլուսկոնին մեղադրվում է անչափահաս մարմնավաճառի հետ սեռական հարաբերություններ ունենալու, պետական գաղտնիք բացահայտելու, իշխանության չարաշահման մեջ:











































