Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եթե Իրանը փակի Հորմուզի նեղուցը, ապա նավթի գինը կտրուկ կաճի. մեկ բարել նաթի գինը կկազմի ավելի քան 150 դոլար: Այս մասին կանխատեսել են Standart and Poors միջազգային վարկանիշային գործակալության փորձագետները:
Նրանք գտնում են, որ Իրանի ու Արևմուտքի բանավոր մենամարտերը կարող են հանգեցնել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման դադարեցմանը կամ էլ ավելի վատագույն սցենարների:
Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցով անցնում է համաշխարհային նավթի ծովային արտահանման 40%-ը։